What is “governance”? |
Ի՞նչ է «կառավարումը» |
The term governance often gives rise to confusion because it is (erroneously) assumed that it must refer solely to acts or duties of the government. |
Կառավարում տերմինը հաճախ թյուրիմացություն է առաջացնում, քանի որ (թյուր) կարծիք կա, որ այն անպայմանորեն վերաբերում է միայն կառավարության ստանձնած պարտականություններին ու գործողություններին: |
Of course, governments do play an important role in many kinds of governance. |
Կառավարություններն, անշուշտ, կարևոր դեր են խաղում կառավարման բազմաթիվ տեսակներում: |
However, in fact, the concept is far broader, and extends beyond merely the State. |
Այդուհանդերձ, այս եզրույթն իրականում շատ ավելի լայն է և չի սահմանափակվում լոկ Պետությամբ: |
For example, we have seen increasing reference recently to the notion of “corporate governance”, a process that involves oversight both by the State and by a host of non-State bodies, including corporations themselves. |
Օրինակ` վերջերս նկատելի է դարձել «կորպորատիվ կառավարում» հասկացության հաճախակի գործածումը` գործընթաց, որը ներառում է հսկողություն թե' պետության, և թե' բազմաթիվ ոչ պետական մարմինների` այդ թվում կորպորացիաների կողմից: |
Don McLean points out that the word governance derives from the Latin word “gubernare”, which refers to the action of steering a ship. |
Դոն ՄքԼինը նշում է, որ կառավարում բառը ծագում է լատինական «գուբերնար» ( “gubernare”) բառից, որը նշանակում է նավավարում: |
This etymology suggests a broader definition for governance. |
Այս ծագումնաբանությունը ենթադրում է կառավարում հասկացության լայն սահմանում: |
One important implication of this broader view is that governance includes multiple tools and mechanisms. |
Այսպիսի ընդարձակ պատկերի կարևոր իմաստներից է այն, որ կառավարումն ընդգրկում է մի շարք գործառույթներ ու մեխանիզմներ: |
Traditional law and policy are certainly among those mechanisms. |
Այդ մեխանիզմների շարքում են, անշուշտ, ավանդական/հաստատված օրենքն ու քաղաքականությունը: |
However, as we shall see throughout this primer, governance can take place through many other channels. |
Այդուհանդերձ, ինչպես մենք կտեսնենք այս ձեռնարկում, կառավարումը կարող է իրականացվել նաև մի շարք այլ գործառույթների միջոցով: |
Technology, social norms, decision-making procedures, and institutional design: all of these are as equally important in governance as law or policy. |
Տեխնոլոգիան, հասարակական նորմերը, որոշումների կայացման գործընթացները, ինչպես նաև ինստիտուցիոնալ ձևավորումը հավասարապես կարևոր են կառավարման համար` վերջինիս` օրենքի և կամ քաղաքական կիրառման առումներով: |