Marketing research is "the process or set of processes that links the producers, customers, and end users to the marketer through information used to identify and define marketing opportunities and problems; generate, refine, and evaluate marketing actions; monitor marketing performance; and improve understanding of marketing as a process. Marketing research specifies the information required to address these issues, designs the method for collecting information, manages and implements the data collection process, analyzes the results, and communicates the findings and their implications." |
Շուկայաբանական հետազոտությունը "այն պրոցեսը կամ պրոցեսների ամբողջությունն է, որը կապում է արտադրողներին, գնորդներին և վերջնական սպառողներին շուկայագետների հետ շուկայի հետ կապված ինֆորմացիայի տրամադրման միջոցով, ներառյալ շուկայում հնարավորությունները և խնդիրները բացահայտելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, մարքետինգային գործողությունները ձեռնարկելու, ճշգրտելու և գնահատելու համար անհրաժեշտ ինֆորմացիան, մարքետինգի արդյունքները դիտաքննելու հետ կապված ինֆորմացիան և մարքետինգը որպես գործընթաց ավելի հստակ հասկանալու համար անհրաժեշտ ինֆորմացիան։ Շուկայաբանական հետազոտությունը սահմանում է, թե ինչ ինֆորմացիա է անհրաժեշտ այս խնդիրները լուծելու համար, հատկանշում է տեղեկատվության հավաքագրման մեթոդը, կառավարում և իրականացնում է տվյալների հավաքումը, վերլուծում է արդյունքները և իրազեկում է բացահայտումների ու հետագա սպասելիքների մասին։ |
It is the systematic gathering, recording, and analysis of qualitative and quantitative data about issues relating to marketing products and services. |
Այն ապրանքների և ծառայությունների մարքետինգին վերաբերող որակական և քանակական տվյալների սիստեմատիկ հավաքագրումը, գրանցումն ու վերլուծությունն է։ |
The goal of marketing research is to identify and assess how changing elements of the marketing mix impacts customer behavior. |
Մարքետինգային հետազոտության նպատակն է բացահայտել և գնահատել, թե մարքետինգային միքսի բաղադրիչների փոփոխությունները ինչպես են ազդում սպառողի վարքի վրա։ |
The term is commonly interchanged with market research; however, expert practitioners may wish to draw a distinction, in that market research is concerned specifically with markets, while marketing research is concerned specifically about marketing processes. |
Այս տերմինը հաճախ փոխարինաբար կիրառվում է շուկայի հետազոտություն տերմինի հետ, սակայն մասնագետները տարբերակում են դնում՝ ասելով, որ շուկայի հետազոտությունը վերաբերվում է հատկապես շուկաներին, մինչդեռ շուկայաբանական հետազոտության առարկան մարքետինգային գործողություններն են։ |
Marketing research is often partitioned into two sets of categorical pairs, either by target market: |
Շուկայաբանական հետազոտությունների տեսակները հաճախ բաժանվում են երկու խմբի՝ կամ ըստ շուկայի թիրախային սեգմենտի, այն է |
Consumer marketing research, and |
սպառողների շուկայաբանական հետազոտություններ և |
Business-to-business (B2B) marketing research. |
Բիզնեսից բիզնես շուկայաբանական հետազոտություններ։ |
Or, alternatively, by methodological approach: |
Կամ ըստ մեթոդոլոգիական մոտեցման՝ |
Qualitative marketing research, and |
որակական շուկայաբանական հետազոտություններ և |
Quantitative marketing research. |
քանակական շուկայաբանական հետազոտություններ։ |