What is “governance”? |
Ի՞նչ է «կառավարումը»: |
The term governance often gives rise to confusion because it is (erroneously) assumed that it must refer solely to acts or duties of the government. |
Կառավարում եզրույթը հաճախ շփոթություն է առաջացնում, քանի որ (սխալ կերպով) ենթադրվում է, որ այն պետք է վերաբերի բացառապես կառավարության գործողություններին կամ պարտականություններին: |
Of course, governments do play an important role in many kinds of governance. |
Անշուշտ, կառավարությունները կարևոր դեր ունեն կառավարման բազմաթիվ տեսակների համատեքստում։ |
However, in fact, the concept is far broader, and extends beyond merely the State. |
Այնուամենայնիվ, իրականում, հայեցակարգը շատ ավելի ընդգրկուն է և ավելին է ենթադրում, քան սոսկ պետությունն է: |
For example, we have seen increasing reference recently to the notion of “corporate governance”, a process that involves oversight both by the State and by a host of non-State bodies, including corporations themselves. |
Օրինակ՝ վերջերս առավել հաճախ են հղվում «կորպորատիվ կառավարում» հասկացությանը, մի գործընթաց, որը ներառում է վերահսկողություն ինչպես պետության, այնպես էլ մի շարք ոչ պետական մարմինների, այդ թվում՝ հենց կորպորացիաների կողմից: |
Don McLean points out that the word governance derives from the Latin word “gubernare”, which refers to the action of steering a ship. |
Դոն Մաքլինը նշում է, որ կառավարում բառը ծագում է լատիներեն «gubernare» բառից, որը վերաբերում է նավարկելու գործողությանը: |
This etymology suggests a broader definition for governance. |
Այս ստուգաբանությունը կառավարում բառի ավելի լայն սահմանում է առաջարկում։ |
One important implication of this broader view is that governance includes multiple tools and mechanisms. |
Այս՝ ավելի ընդգրկուն բնորոշման կարևոր դրսևորումներից մեկն այն է, որ կառավարումը ներառում է բազմաթիվ գործիքներ և մեխանիզմներ: |
Traditional law and policy are certainly among those mechanisms. |
Ավանդական իրավունքն ու քաղաքականությունը, անշուշտ, այդ մեխանիզմներից են։ |
However, as we shall see throughout this primer, governance can take place through many other channels. |
Այնուամենայնիվ, ինչպես կտեսնենք այս ներածության մեջ, կառավարումը կարող է տեղի ունենալ բազմաթիվ այլ ուղիներով: |
Technology, social norms, decision-making procedures, and institutional design: all of these are as equally important in governance as law or policy. |
Տեխնոլոգիաներ, սոցիալական նորմեր, որոշումների կայացման ընթացակարգեր և ինստիտուցիոնալ նախագծում. այս բոլորը նույնքան կարևոր են կառավարման մեջ, որքան օրենքը կամ քաղաքականությունը: |